Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համացանցում է հայտնվել «Կարդիֆ Սիթիի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ինքնաթիռի բեկորները, որոնք այսօր էին հայտնաբերվել` որոնողական աշխատանքների արդյունքում: BBC-ն հայտնում է, որ ինքնաթիռի կողքին հայտնաբերվել է մարդու մարմին:
Հիշեցնենք, որ Սալան ձմեռայն տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նանտից» տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի» և անձնական ինքնաթիռով ժամանում էր նոր թիմ, սակայն վայրէջքից մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել էր տեսադաշտից:
Հունվարի 24-ին ոստիկանությունը դադարեցրել էր որոնողական աշխատանքները, սակայն կիրակի օրն աշխատանքները վերսկսվել էին` անձնական միջոցներով հավաքված գումարով: Երկու օրում ֆուտբոլիստի բարեկամներն ու հարազատները հավաքել էին շուրջ 300,000 եվրո գումար:
.jpg)