Նավթի համաշխարհային գներն այսօր
Տնտեսություն
11:30 04/02/2019
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 62,82  դոլարի:

Թեթև տեսակի WTI  նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն էլ աճել են 0,02%-ով՝  կազմելով  55,25  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն այսօր