Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազար դրամով. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
14:04 05/02/2019
Հայաստան

Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազար դրամով. Նիկոլ Փաշինյան

Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտների նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրի  60 հազար դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտներ:
Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաև, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀԴՄ-ի ինքնարժեքը կազմում է 158 հազար դրամ, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ, այսինքն՝ գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է:

Placeholder
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազար դրամով. Նիկոլ Փաշինյան