Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ասիայի երեխաներ» ձմեռային միջազգային մարզական խաղերին
Սպորտ
15:45 05/02/2019
Հայաստան

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ասիայի երեխաներ» ձմեռային միջազգային մարզական խաղերին

Սախալինում փետրվարի 9 -16-ը ՄՕԿ-ի հովանու ներքո  առաջին անգամ կանցկացվեն «Ասիայի երեխաներ» անվանումով ձմեռային միջազգային մարզական խաղեր: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև. լեռնադահուկ, սնոուբորդ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, գեղասահք, շորթ- տրեկ և հոկեյ:

ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ՝  խաղերում հանդես կգան 20 երկրների երեք հազար մասնակիցներ: Կազմկոմիտեին թույլատրվել է օգտագործել  միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշը: Այն կնպաստի մասնակիցներին` պատանի հասակից գնահատել օլիմպիական գաղափարներն ու արժեքները:

20 երկրների պատվիրակների թվում կլինեն  նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Placeholder
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ասիայի երեխաներ» ձմեռային միջազգային մարզական խաղերին