Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Քաղաքական
09:46 06/02/2019
Աշխարհ

Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։  Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից։

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին ելույթ ունենալիս։

Ցեղասպանության հիշատակի ազգային օր ունենալու որոշման մասին Մակրոնը նաև թվիթերում է գրառում արել։

Ճաշին ներկա են եղել մոտ 350  հյուրեր՝ քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, աստղեր, որոնց թվում է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Պատրիկ Դևեջյանը, Յուրի Ջորկաեֆը։

Placeholder
Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր