Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Իրավունք
12:56 07/02/2019
Հայաստան

Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման

Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից  հետո լրագրողները փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին։

«Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեզ հետ զրույցում նա ևս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց պաշտպանը։

Ալումյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դատարանի որոշումը բացարձակապես կապ չունի իրավաբանության հետ։

«Որևէ անաչառ իրավաբան, եթե նայի, այն ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն տասն առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որ այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվի»,-ասաց փաստաբանը։

Վերաքննիչ դատարանի՝ այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

 

Placeholder
Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման