Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է
Իրավունք
12:34 07/02/2019
Հայաստան

Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը նրա  փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը գնահատում է բացասական։

Լրագրողների հարցին, սպասելի՞ էր նման որոշումը, Ալումյանն արձագանքեց. ««Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումներ։ Համարում եմ, որ որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Այս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակում է կայացված։ Իրավաբանությունը այս որոշման մեջ հավասար է զրոյի»։

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը, գրավն անթույլատրելի ճանաչեց։

Հունվարի 18-ին  առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանի՝ այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

Placeholder
Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է