Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը
Հասարակություն
14:14 07/02/2019
Հայաստան

Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը

Փորձագետները պարզել են, թե ուր կուղևորվեն սիրահար զույգերը Սուրբ Վալենտինի օրը։

Ռիա նովոստին, հղում անելով Biletix-ին, գրում է, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրը նշելու համար զբոսաշրջիկները կուղևորվեն Սոչի, Մոսկվա, Սիմֆերոպոլ և Կրասնոդար։ Միջազգային ուղղություններից առավել պահանջված է Երևանը, Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը։

Ծառայության վերլուծաբանները նշել են, որ հարցվածների 62 տոկոսը ներքին ուղղություններն են ընտրում, 38 տոկոսը՝ միջազգային։ Փորձագետները ուսումնասիրել են փետրվարի 11-17-ը  հաճախորդների ամրագրումները։

 

 

Placeholder
Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը