Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում Յանուկովիչի նկատմամբ
Իրավունք
10:47 07/02/2019
Աշխարհ

Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում Յանուկովիչի նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավճիռից հետո Ինտերպոլ են դիմել նրա նկատմամբ հետախուզում սկսելու համար, բայց կազմակերպությունը հրաժարվել է դա անել՝ համարելով քաղաքական հետապնդում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգան։

«Մենք հետախուզում ենք հայտարարում, նրանք հանում են»,- ասել է նա։ 

Ավելի վաղ Մոսկվայում ասուլիսի ժամանակ Յանուկովիչը  հայտարարել է, որ չի գտնվում Ինտերպոլի ցուցակում և կարող է հանգիստ տեղաշարժվել աշխարհում։

«Ես հանգիստ տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում, չեմ գտնվում Ինտերպոլի ցուցակում։ Կարող եմ գնալ ցանկացած երկիր»,- ասել է նա։

Հունվարի վերջին Կիևի դատարանը Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման,  մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ։ 

Placeholder