2018 թվականը պատմության մեջ չորրորդ ամենատաք տարին է եղել
Հասարակություն
10:16 07/02/2019
Աշխարհ

2018 թվականը պատմության մեջ չորրորդ ամենատաք տարին է եղել

2018 թվականը դիտարկումների պատմության մեջ չորրորդ ամենաշոգ  տարին է եղել։  news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի տնօրեն Գեվին Շմիդտը։

«Անցած տարին եղել է հերթական չափազանց շոգ սեզոնը, որը լրացուցիչ գումարվել է  երկարաժամկետ գլոբալ տաքացմանը։ Դրա ազդեցությունը արդեն կարելի է տեսնել և զգալ սկսած ԱՄՆ ափերին հեղեղումներից և վերջացրած  շոգի ալիքներից, անսովոր մեծ քանակի տեղումներից և էկոհամակարգի տեղաշարժերից»,- ասել է նա։

Գիտնականի խոսքով, անցած տարի Երկրում միջին ջերմաստիճանը 0,83 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարի համար բնորոշ ջերմաստիճանից։ Ինչպես անցած սեզոններին, տաքացումն  ազդել է Երկրի գրեթե բոլոր շրջանների վրա։ Այդ փոփոխությունները ամենաշատը զգացել են Արևելյան Սիբիրի, Արկտիկայի, Կենտրոնական Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները։

Շմիդտն ասել է, որ ջերմաստիճանի նոր ռեկորդները որևէ լավ ազդեցություն չեն ունենա հավերժական սառածայնության վրա։ Գիտնականները կանխատեսում են առաջիկա տարիներին արագ հալչում։

Placeholder