Պոմպեոն Վենեսուելային մաղթել է անկախություն Ռուսաստանից ու Կուբայից
Քաղաքական
14:00 07/02/2019
Աշխարհ

Պոմպեոն Վենեսուելային մաղթել է անկախություն Ռուսաստանից ու Կուբայից

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox Business հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Կուբան արդեն Վենեսուելայում են: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։ 

Պետքարտուղարը չի մանրամասնել, թե ինչպես են  Կուբան ու Ռուսաստանը ներկա Վենեսուելայում: Միևնույն ժամանակ, Պոմպեոն հույս է հայտնել, որ երբ երկրում տեղի է ունենում «իշխանափոխություն», Վենեսուելայի քաղաքացիները ցանկանում են լինել «ինքնիշխան և անկախ» ժողովուրդ: Նա նաև ցանկացել է, որ վենեսուելացիները հույսը չդնեն «ռուսների ու կուբացիների վրա» անվտանգության կամ բարեկեցության առումով:

Ավելի վաղ Պոմպեոն կոչ էր արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կերակրել երկրի «սոված ժողովրդին»:

 


 

Placeholder
Պոմպեոն Վենեսուելային մաղթել է անկախություն Ռուսաստանից ու Կուբայից