Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ (լրացված)
Իրավունք
18:34 07/02/2019
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ (լրացված)

ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով այսօր որպես վկա հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին տարածված լուրը։

«Մենք չենք մեկնաբանում»,-ասացին հատուկ քննչական ծառայությունից։

Ավելի ուշ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց. « Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնապես ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տարածված լուրերը։

Մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանդրական կարգը տապալելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա գտնվում է կալանքի տակ, փաստաբանների խոսքով, Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ (լրացված)