Հինգ մարզիկներ կմասնակցեն դահուկավազքի աշխարհի առաջնությանը
Սպորտ
16:30 07/02/2019
Հայաստան

Հինգ մարզիկներ կմասնակցեն դահուկավազքի աշխարհի առաջնությանը

Ավստրիայի Զեեֆելդ  քաղաքում փետրվարի 17-28-ը անցկացվելիք դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից պետք է հանդես գան հինգ մարզիկներ:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ նրանցից երեքի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու  մասնակիցները  կորոշվեն  Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք  ՀՀ առաջնությունում, որը  նաև ընտրական բնույթ կկրի:

Աշխարհի աջաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները / սպրինտ /  պետք է  անցնեն 1000 – 1400 մետր  / առայժմ  պարզ չէ  տեղանքի երկարության չափը /:

 

Placeholder
Հինգ մարզիկներ կմասնակցեն դահուկավազքի աշխարհի առաջնությանը