Կխնդրեի ծրագրում  ոչ թե թվեր, այլև թեզեր ման գալ. Հակոբ Արշակյան
Տնտեսություն
11:46 08/02/2019
Հայաստան

Կխնդրեի ծրագրում ոչ թե թվեր, այլև թեզեր ման գալ. Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել:

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ծրագրում թվեր քննարկվել  և առաջադրվել են:

«Այն կբնութագրեի նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր: Մեր  տեսլականն ամբողջությամբ պարփակված է ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի կառավարությունը Հայաստանի զարգացման հետ կապված», - ասաց Հակոբ Արշակյանը:

Հարցին, թե ծրագրում կոնկրետ ինչն էր հեղափոխական, նախարարը նշեց, որ օրինակ՝  կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ և դրա համար ստեղծվում է  առանձին գերատեսչություն:

Placeholder
Կխնդրեի ծրագրում ոչ թե թվեր, այլև թեզեր ման գալ. Հակոբ Արշակյան