Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին։
«Այս փուլում մենք պետք է հասկանանք՝ ինչու լինելով ԵԱՏՄ անդամ, չենք կարողանում լիարժեք օգտվել լայն հնարավորություններից։ Այս ու այլ հարցեր մենք բարձրացնելու ենք կառավարության առաջ»,- նշեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Փամբուխչյանն էլ հավելեց, որ. «Այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են։ Մենք լծվելու ենք ինտեգրացիոն աշխատանքներին»։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում պատասխանելով Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցերին, Մելքումյանն ասաց. «Բիզնեսի, ներդրումների գալու համար պետք է ներդրումների անվտանգության և շահութաբերության երաշխավորություն։ Այստեղ լուրջ խնդիրներ կան դատաիրավական համակարգի ռեալ անկախության հետ, անվճարունակության խնդիրների հետ, ֆինանսական շուկայի զարգացման հետ։ Այս բոլորը մենք պետք է դիտարկենք»։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին ու թվեր լինել-չլինելուն, պատգամավորը պատասխանեց. «Թվեր էլ կան, թվեր էլ՝ չկան։ Մի երկու թիվ կա՝ համախառն ներքին արդյունքի հետ կապված»։