Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ ռինգում և դրա սահմաններից դուրս ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են նաև բռնցքամարտիկները, նրանց մարզիչներն ու թիմերի անդամները: 5-րդ ռաունդում Օմար Շոլմազի` մրցակցին հասրած ուժեղ հարվածներին ի պատասխան անկյունային հետևողները սրբիչ են նետել ռինգ, որպեսզի մրցավարը դադարեցնի հանդիպումը:
Վերջինս այն չի նկատել, իսկ բռնցքամարտիկը շարունակել է հարվածների տեղատարափը, իսկ երբ վերջապես մրցավարը դադարեցրել է մենամարտը, այդ պահին ռինգ են մտել թիմերի անդամներն ու իսկական ծեծեկռտուք սարքել: Հաղթող է ճանաչվել թուրքական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Օմար Շոլմազը: Մրցակիցը գերմանացի Ֆելիքս Շիֆարդն էր: