Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել։
«Միջնորդություն ենք ներկայացրել, նախկինում էլ ներկայացրել էինք։ Սովորական Քրեական դատավարությամբ նախատեսված արարողություն է»,- Panorama.am-ին ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։