Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ավտոճանապարհին մահվան ելքով վթարի պատճառները
Իրավունք
12:22 08/02/2019
Հայաստան

Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ավտոճանապարհին մահվան ելքով վթարի պատճառները

ՀՀ  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ  կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով ՝ փետրվարի  8-ին՝  ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց  են բախվել  «ԳԱԶ 24» և  «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի ուղևորները տեղափոխվել են «Արտաշատ» Բ/Կ:
Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները:

 

Placeholder
Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ավտոճանապարհին մահվան ելքով վթարի պատճառները