Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Օրվա թեմա
10:00 08/02/2019
Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և  Անի, Ախուրյան համայնքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Placeholder
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ