Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ
Աշխարհում
18:56 09/02/2019
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալն» այսօր հյուրընկալվելու է «Հադերսֆիլդ Թաունին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

«Արսենալի» մեկնարկային կազմն է՝ Լենո, Մեյտլենդ-Նայլս, Կոսյելնի, Մուստաֆի, Մոնրեալ, Կոլաշինաց, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Իվոբի, Լակազետ։

«Արսենալի» ֆեյսբուքյան էջում էլ գրված է, որ Հենրիխ Մխիթարյանը միանում է իր թիմին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Արսենալ»- «Տոտենհեմի» խաղի ժամանակ  աջ կոճի շրջանում կոտրվածք էր ստացել։ Դրանից հետո սա լինելու է նրա առաջին խաղը , թեև սպասվում է, որ Մխիթարյանը կվերադառնար հունվարի 25-ին և կմասնակցեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գավաթային խաղին:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ