Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գույների կախարդանքը» ցուցահանդես. Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով
Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է«Գույների կախարդանքը» ցուցահանդես՝ Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով։
Պատկերասրահից հայտնում են, որ մոտ չորս ամիս ծրագրին մասնակցել է շուրջ վեց հարյուր աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից:
Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։ Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի մոտ 60 ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ: