Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
20:12 11/02/2019
Հայաստան

Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում  Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը  կգլխավորի  Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ 

Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան:

Placeholder
Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ