Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
Քաղաքական
19:57 11/02/2019
Հայաստան

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

 

Placeholder