«Գրեմմիի» մրցանակակիրները
Մշակույթ
10:01 11/02/2019
Աշխարհ

«Գրեմմիի» մրցանակակիրները

Լոս Անջելեսում կայացել է երաժշտական Grammy մրցանակաբաշխությունը։ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակը ստացել է  «This Is America» կոմպոզիցիան, որը կատարում է ամերիկացի Childish Gambino-ն (իսկական անունը՝ Դոնալդ Գլովեր)։ Նա This Is America երգով նաև արժանացել է մրցանակի «Տարվա ձայնագրություն» անվանակարգում։

Կանտրի-կատարող Քեյսի Մասգրեյվսը «Golden hour» ալբոմի համար արժանացել է մրցանակի «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Դուա Լիպան մրցանակ է ստացել «Լավագույն նոր կատարող» անվանակարգում։

Լեդի Գագան, Արիանա Գրանդեն, կանտրի-կատարող Վիլլի Նելսոնը Grammy են ստացել ժամանակակից հայտնի երաժշտության անվանակարգերում։Լեդի Գանան մրցանակ ստացել է «Լավագույն փոփ-ելույթ» անվանակարգում Joanne երգի համար։ «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգում մրցանակը ստացել է Արիանա Գրանդեի  «Sweetener»-ը։

Ռեփերներ Դրեյքը, Քենդրիկ Լամարն ու Childish Gambino նույնպես Grammy- են ստացել տարբեր անվանակարգերում։

Դիրիժոր Մայքլ Քրիստին «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագարություն» անվանակարգում ստացել է մրցանակ «Bates: the (R)evolution of Steve Jobs» օպերայի համար։

Բոլոր մրցանանակիները՝ մրցանակաբաշխության կայքում։

Placeholder
«Գրեմմիի» մրցանակակիրները