Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Հասարակություն
15:05 11/02/2019
Հայաստան

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

Այսօր՝ ժամը 14:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ձյուն է տեղում:

ԱԻՆ-ից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Placeholder
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է