ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն  է
Քաղաքական
09:46 11/02/2019
Հայաստան

ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի շուրջ իրավիճակը շատ զգայուն է։ Հայկական կողմն ունի իր դիրքորոշումը, մյուս երկրներն՝ իրենց։ Ռուսաստանը ելնում է այն բանից, որ ՀԱՊԿ-ը շատ կարևոր գործիք է խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության համար, հետևաբար,  կազմակերպությունը պետք է հստակ գործի: Իսկ հստակ գործելու համար պետք է լինի նորմալ կառավարում և պետք է ունենա ղեկավար»,-այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Պանկինը նշել է, որ  այն փաստը, որ հնարավոր չեղավ արագ նշանակել ՀԱՊԿ ղեկավար այն բանից հետո, երբ հետ կանչվեց Հայաստանի ներկայացուցիչը, ցավալի է կազմակերպության համար:

«Այն ունի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վալերի Սեմերիկովը, փորձառու անձ, բայց ինչպես դուրս գալ այս իրավիճակից և ինչ միջոցներ են ձեռնարկվում, ես հրապարակայնորեն չէի քննարկի։ Հուսով եմ, որ այս հարցի լուծումը մոտ է»,-ասել է Պանկինը:

Հարցին, թե արդյոք այս իրավիճակի լուծման վերջնաժամկետներ կան, փոխնախարարն ասել է, որ  իրավիճակը պետք է լուծվի հնարավորինս արագ։ Սկզբունքորեն, կանոնադրական փաստաթղթերը ենթադրում են, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով՝ հունվարի 1-ից:

«Տեսնենք, թե ինչպես է իրավիճակը զարգանալու: Մենք այս իրավիճակից ելնող հեռահար եզրակացություններ չենք անի, սակայն, ցավոք, երբեմն ինչ-որ մեկը մամուլում իրեն թույլ է տալիս ասել, որ ՀԱՊԿ-ի անդամներից մեկը հակասություններ ունի կազմակերպության մյուս անդամների հետ և չկա փոխըմբռնում: Սա վերաբերում է միայն մեկ հարցի, սակայն դա չի ազդում ոչ աշխատունակության, ոչ  կազմակերպության ընդհանուր արդյունավետության,  ոչ էլ մարտունակության վրա: Լուրերն այն  մասին, որ  ներկայիս պահը կարող է հանգեցնել բացասական երևույթների, ավելորդ է»,-ասել է Պանկինը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որը հետ կանչվեց ՝ 2018թ.-ի մարտի 1-ի գործի քննության շրջանակներում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ ղեկավար պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը մինչև Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2020թ.-ը, սակայն  Բեռալուսն էլ պնդում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի իր ներկայացուցիչը՝ այբբենական կարգով։

Placeholder