Հայաստանում 2018 թ-ին արևային էներգիայի արտադրությունն աճել է 12.8 անգամ
Տնտեսություն
10:51 11/02/2019
Հայաստան

Հայաստանում 2018 թ-ին արևային էներգիայի արտադրությունն աճել է 12.8 անգամ

2018 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 776.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թ-ի համեմատ աճել է 0.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ վիճակագրության՝  նախորդ տարի  ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  17.5%-ով և կազմել 3 մլրդ 375.6 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 31%-ով՝ կազմելով  40.1 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 2.2%-ով՝  կազմելով 2 318.2 մլն կՎտ ժամ։

Նշենք նաև, որ 2018թ-ին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  5.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.8 անգամ:

Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 076.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.7%-ով:

Հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 9.5%-ով:


 

Placeholder
Հայաստանում 2018 թ-ին արևային էներգիայի արտադրությունն աճել է 12.8 անգամ