Ուիլ Սմիթը՝ կապույտ
Մշակույթ
09:15 12/02/2019
Աշխարհ

Ուիլ Սմիթը՝ կապույտ

Walt Disney Studios ներկայացրել է ռեժիսոր Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի թրեյլերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ գլխավոր դերերը կատարել են Մենա Մասուդին (Ալադին), Նաոմի Սկոտը (Ժասմին), Ուիլ Սմիթ (Ջին)։

Ուիլ Սմիթը Ինսթագրամի իր էջում է ֆիլմից մի կադր տեղադրել։

«Ես ձեզ ասել էի, որ լինելու եմ կապույտ։ Պետք է հաճախ ինձ վստահել»,- գրել է նա։

«Ալադինը» վարձույթում կլինի այս տարվա մայիսի 23-ից։

Placeholder