Մեր դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում
Սպորտ
14:39 12/02/2019
Հայաստան

Մեր դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում

Ավստրիայի Զեեֆելդ  քաղաքում փետրվարի  20-ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը: Հայաստանից  հանդես կգան  չորս  մարզիկներ ` Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Աշխարհի առաջնության ծրագրով մեր տղամարդիկ  կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը ` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Մեր դահուկորդները  կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին / սպրինտ / և   պետք է  անցնեն 1400  կամ ` 1600 մետր :
 

Placeholder
Մեր դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում