Մահացել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը
Սպորտ
19:23 12/02/2019
Աշխարհ

Մահացել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը

82 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի նախկին  դարպասապահ Գորդոն Բենքսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին

Գորդոնի մահվան լուրը հայտնել են ընտանիքի անդամները:

Բենքսը հանդես է եկել «Լեսթերի» և «Սթոք Սիթիի» կազմում՝ երկու անգամ նվաճելով Անգլիական լիգայի գավաթը: Անգլիայի հավաքականում անցկացրել է 73 հանդիպում,  1966 թվականին դարձել  է աշխարհի չեմպիոն:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝  ՖԻՖԱ-ի կողմից, Բենքսը վեց անգամ ճանաչել է տարվա լավագույն դարպասապահ:

Նշվում է նաև, որ Ֆուտբոլի միջազգային պատմության ու վիճակագրության ֆեդերացիայի կողմից անգլիացին ճանաչվել է 20-րդ դարի երկրորդ լավագույն դարպասապահը: Առաջինը խորհրդային լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է:

Placeholder
Մահացել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը