Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու
Տնտեսություն
18:26 14/02/2019
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը Արցախի զարգացման տեսլականը համարում է առաջիկա տասը տարիներին ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճի ապահովումը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Հարությունյանն այս մասին հայտարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Արցախի տնտեսական հեռանկարները և զարգացման տեսլականը» թեմայով դասախոսության ժամանակ: «Արցախում տնտեսական աճն ապահովող ոլորտներն են՝ էներգետիկան, գյուղատնտեսությունը, ծառայությունների  ոլորտը, և այլն:

Արցախն արդեն ինքնաբավ է էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Էներգետիկան Արցախում ապահովում է 1000-ից ավել աշխատատեղ, միլիարդների հասնող եկամուտներ:  Սպառողական զամբյուղի ապրանքների գերակշիռ մասով մենք ևս  դարձել ենք ինքնաբավ: Դա վերաբերվում է բոլոր ապրանքատեսակներին,  բացի շաքարավազից և կարտոֆիլից, քանի որ շաքարավազի արտադրություն դեռ Ղարաբաղում չկա, իսկ կարտոֆիլով Ղարաբաղն ինքնաբավ չէ, քանի որ Հայաստանում շատ ավելի էժան և շատ ավելի որակով է արտադրվում»,-ասել է նա:

Հարությունյանը նշեց, որ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու: «Մեզ վերջին տարիներին հաջողվել է մոնոկուլտուրայից տեղափոխվել արդեն ավելի արժեքավոր կուլտուրաներ և ապահովել
ցանքաշրջանառությունը:Ունենք դեռ տասնյակ հազարավոր չմշակված հողեր Արցախում: Մենք  նռան արտադրությունը դիտարկում ենք որպես ռազմավարական, քանի որ  նռան արտադրությունը մեզ մոտ ունի մրցակցային առավելություն»,-հավելել է նա:
 

Placeholder
Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու