Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
Քաղաքական
15:51 14/02/2019
Աշխարհ

Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր մնալու հետևանքով կազմակերպության աշխատանքն արդյունավետ չէ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը լրագրողների հետ հանդիպմանը։

«Սպուտնիկ»-ի տեղեկացմամբ, նա նշելէ, որ ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի է արդեն տևական ժամանկ։

«Իրավիճակը կազմակերպության օգտին չէ և պահանջում է շուտափույթ լուծում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո արդեն վեց ամիս պաշտոնը թափուր է։ Բելառուսն առաջդրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, սակայն նրա նշանկման համար Հայաստանի համաձայնությունը չկա։

«Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստել էր որոշման նախագիծ Զասին նշանակելու վերաբերյալ։ Նա հանդիպումներ է ունեցել հինգ երկրներից չորսի մայրաքաղաքներում, բոլոր նախագահները պաշտպանել են նրա թեկնածությունը»,-ասել է ԱԳ նախարարության խոսնակը։

Գլազի խոսքով, իրենք ըմբռնումով են մոտեցել Փաշինյանի՝ Բելառուսի թեկնածուին հանդիպելու հնարավորության բացակայությանը, քանի որ երկրում խորհրդարանական ընտրություններ էին ու կառավարություն էր ձևավորվում։

«Այդքանով հանդերձ Մինսկը հույս ունի, որ առաջիկայում հայկական կողմը կհայտնի հանդիպման ժամկետների մասին։ Բելառուսը փոխըմբռնման հույս ունի, նաև նշում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել։ Բոլոր երկրները շահագրգռված են խնդրի լուծմամբ, որպեսզի տեխնիկական պահը չազդի ՀԱՊԿ աշխատանքի ու կազմակերպության անդամ երկրների երկկողմ հարաբերությունների վրա»,-նշել է նա։
 

Placeholder
Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել