Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն
Մշակույթ
19:42 14/02/2019
Աշխարհ

Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ news.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»:

«Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան օրը»,- ասել է թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն։

Մանրամասները նա չի հայտնել, միայն նշել է, որ այժմ դերասանը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ա. Ջիգարխանյանը 1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։

Placeholder
Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն