Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից
Մշակույթ
18:36 15/02/2019
Աշխարհ

Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից

Ռուսաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մաշկովը հայտարարել է կինոյից հեռանալու մասին։ Ռիա նովոստին գրում է, որ 2018 թվականից նա ղեկավարում է Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոն-ստուդիան դրա հիմնադրի և ղեկավարի մահից հետո։

«Կինոն նույնպես լուրջ գործունեություն է, ժամանակատար է։ Ես ժամանակ ուղղակի  ֆիզիկապես չունեմ։ Այդ պատճառով «կինո չի լինի», էլեկտրաէներգիան վերջացել է»,- ասել է դերասանը։

Նա չի հստակեցրել, թե արդյոք նախատեսում է ապագայում կրկին նկարահանվել կինոյում, թե ոչ։
Մաշկովը թատրոնում, կինոյում, հեռուստատեսային ծրագրերում խաղացել է ավելի քան 50 դեր, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է «Մերձմոսկովյան գիշերներ», «Գող», «Ռասպուտին», «Անձնակազմ» և այլն։ 

Placeholder
Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից