Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իր ծննդավայրից՝ Լիբանանից հեռանալուց և Հայաստան ներգաղթելուց ավելի քան 70 տարի անց հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս օրերին դարձյալ հյուրընկալվել է լիբանանահայ գաղութի կողմից՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի հրավերով։
«Ազդակ» օրաթերթի հաղորդմամբ, փետրվարի 13-ին Համազգային մեծ ընտանիքի նախաձեռնությամբ Տիգրան Մանսուրյանը «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել լիբանանահայ արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ։
80-ամյա մաեստրոն իր ուրախությունն է հայտնել իր ծննդավայարում գտնվելու համար, որտեղ արթանացել են այն հիշողությունները, որոնցից անցել է ավելի քան 70 տարի։
«Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել»,- ասել է Տ. Մանսուրյանը։
Նա պատմել է, որ Հայաստանում մեծացել է Արթիկում, որի բնակիչները խիստ են եղել, բայց միևնույն ժամանակ զգայուն հոգու տեր մարդիկ, ինչը շատ է ազդել իր վրա։ Կոմպոզիտորն ասել է, որ խորհրդային աշխարհի փլուզումից հետո իր առջև բացվել է ամբողջ աշխարհը, որտեղ նույնպես հաջողությունների է հասել։
«Սակայն հակառակ նրան, որ հետևել եմ միջազգային ավանգարդ երաժշտությանը, երբեք չեմ մոռացել, որ տուն ունենում, որի տանտերը Կոմիտասն է»,- ասել է մաեստրոն։


