Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
Հասարակություն
10:05 16/02/2019
Հայաստան

Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա նովոստին, հղում անելով al-Sumaria-ին, գրում է, որ առևանգվածների ճակատագիրն անհայտ է։

Միաժամանակ նշվում է, որ իրավապահները հայտնել են մեկ այլ քաղաքում ԻՊ-ի կողմից ևս երեք մարդու առևանգման մասին։  Երկու դեպքն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքացիները գնացել էին սունկ հավաքելու։

Իրաքյան ԶԼՄ-ների տվյալներով, հունվարի 28-ին ահաբեկիչները Հադիտ քաղաքի երկու մարդու մահապատժի են ենթարկել,  փետրվարի 8-ին Սալահ Էդ-Դին նահանգի երեք բնակիչի են մահապատժի ենթարկել։

 

 

Placeholder
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել