Մեգան Մարքլն առաջարկում է սպիտակամորթ պրոֆեսորներին փոխարինել սևամորթ կանանցով
Կրթություն, գիտություն
15:00 18/02/2019
Աշխարհ

Մեգան Մարքլն առաջարկում է սպիտակամորթ պրոֆեսորներին փոխարինել սևամորթ կանանցով

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում պրոֆեսորադասախոսական կազմում պետք է ավելի շատ սևամորթ կանայք լինեն՝ փոխարինելով սպիտակամորթ տղամարդկանց՝ «գունատ և հին»։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտում է Daily Mail-ը։

Մ. Մարքլի խոսքով, այն անհրաժեշտ է «ուսումնական ծրագրի ապակենտրոնացման» համար: Աղբյուրը նշում է, երբ Մեգանն իմացել է, որ բուհերում  պրոֆեսորների մեծ մասը սպիտակամորթ տղամարդիկ են, նա բղավել է. «Աստված իմ»։

Պաշտոնական վիճակագրության  համաձայն, 14,2 հազար տղամարդ-պրոֆեսորներից 12 հազարը սպիտակամորթ են, միայն 90-ը՝ սևամորթ։ Advance Higher Education կազմակերպության ուսումնասիրության տվյալներով, բրիտանացի պրոֆեսորներից 68 տոկոսը սպիտակամորթ տղամարդիկ են, 23 տոկոսը՝ սպիտակամորթ կանայք, 6,5 տոկոսը՝ սևամորթ տղամարդիկ, 2 տոկոսը՝ սպամորթ կանայք։

Անցած տարի Մեգան Մարքլը կոչ էր արել երկրի իշխանություններին տեղադրել Սեսիլ Ռոդսուի հուշարձանը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային համակարգի հիմնադիրը:

Placeholder