Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարևորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաև ապագա:
Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին:
Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները և ուուցիչները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)