ԱՄՆ 16 նահանգ դատի են տվել Թրամփին
Իրավունք
15:15 19/02/2019
Աշխարհ

ԱՄՆ 16 նահանգ դատի են տվել Թրամփին

ԱՄՆ 16 նահանգ հայց են ներկայացրել  նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով New York Times-ին։

Տեղական իշխանությունները, այդ թվում Կալիֆորնիա և Նյու Յորք նահանգների ղեկավարները, հանդես են եկել նախագահի դեմ նրա կողմից երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու համար։

Թրամփը գնացել է նման քայլի, որպեսզի կոնգրեսից ստանա 8 միլիոն դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Նահանգների ներկայացուցիչների կարծիքով, երկրի ղեկավարը լիազորություն չունի բյուջեից միջոցներ տեղափոխի՝ շրջանցելով խորհրդարանը։

Հայցը ներկայացված է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։

 

Placeholder
ԱՄՆ 16 նահանգ դատի են տվել Թրամփին