Ո՞վ կփոխարինի լեգենդար Լագերֆելդին
Աշխարհում
11:00 20/02/2019
Աշխարհ

Ո՞վ կփոխարինի լեգենդար Լագերֆելդին

Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդին կփոխարինի նորաձևության տան դիզայներական ստուդիայի ղեկավար Վիրջինի Վիարը: Նա լեգենդար դիզայների աջ ձեռքն էր, գրում է rbc.ru-ն:

Վիարը 30 տարի եղել է Լագերֆիլդի օգնականը: Նա Chanel նորաձևության տուն եկել է 1987 թվականին և մինչև օրս աշխատել է դիզայների հետ: Վերջին ցուցադրության ժամանակ Լագերդելդը բեմ էր բարձրացել Վիարի հետ, իսկ հունվարին Փարիզում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ նա բեմ է բարձրացել միայնակ:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիզայները մահացել է փետրվարի 19-ին 85 տարեկան հասակում: Կարլ Լագերֆելդը 1983 թվականից եղել է Chanel նորաձևության տան գեղարվեստական ղեկավարը։ Նա ստեղծել է և իր սեփական ապրանքանիշը՝ Karl Lagerfeld-ը։

Placeholder
Ո՞վ կփոխարինի լեգենդար Լագերֆելդին