Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք
Օրվա թեմա
09:22 20/02/2019
Աշխարհ

Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը փետրվարի 12-ից  մեկ շաբաթ անցկացրել է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։ Կոմպոզիտորին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, նա այցելել է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք և Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվել Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաև հանդիպումներ է ունեցել լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։

Արամ Առաջինը  Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։

Կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Տիգրան Մանսուրյանի այցերի տարբեր դրվագներից հավաքված տեսանյութ։ Մի դրվագում կոմպոզիտորը նաև երգում է։

Placeholder