«Լուիզ Սիմոն Մանուկյանի մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական ծրագրեր»
Տարածաշրջան
12:49 20/02/2019
ԼՂՀ

«Լուիզ Սիմոն Մանուկյանի մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական ծրագրեր»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին:

ԱՀ տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացրած հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայ ազգային բարերար, հասարակական գործիչ Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։

Իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով, սատարել հայրենիքին, ակտիվ մասնակցություն ունեցել սփյուռքում հայ ազգային կառույցների կայացման և ամրապնդման գործում՝ արժանապատվորեն շարունակելով իր գերդաստանի հայրենանվեր առաքելությունը:

Լուիզ Սիմոն Մանուկյանի անմիջական մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր տարբեր բնագավառներում: Արցախցիներն անսահման և անկեղծ հարգանք են տածում մեծ բարերարի նկատմամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն և ոգու կորով։

Լուիզ Սիմոն Մանուկյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում և մեր ժողովրդի հիշողության մեջ»:

 

Placeholder
«Լուիզ Սիմոն Մանուկյանի մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական ծրագրեր»