Էստոնիայում ադրբեջանական փողերի լվացման սկանդալը շարունակվում է
Տնտեսություն
13:00 21/02/2019
Աշխարհ

Էստոնիայում ադրբեջանական փողերի լվացման սկանդալը շարունակվում է

Էստոնիայի Ֆինանսական վերահսկողության մարմինը 8 ամսով արգելք է դրել դանիական Danske բանկի՝ այս երկրում մասնաճյուղի գործունեության վրա։ Էստոնիայի մասնաճյուղում փողերի լվացման հետաքննության շրջանակներում 10 մարդ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Էստոնիայի Ֆինանսական վերահսկողության պետ Կիլվար Կեսլերն ավելի վաղ հայտարարել էր, բանկի կողմից խախտումները եղել են լուրջ ու նշանակալի, որոնք բացարձակապես չեն համընկնում Էստոնիայում ընդունված գործնական պրակտիկայի սկզբունքների հետ:

Խոսքը գնում է մոտ 200 միլիարդ եվրո գումարի լվացման մասին, որոնց հոսքերը հիմնականում եղել են Ռուսաստանից, Ադրբեջանից ու Մոլդովայից:

Միևնույն ժամանակ Շվեդիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ Շվեդիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Swedbank-ը, կարող է ներգրավված լինել մոտ 4 մլրդ եվրոյի լվացման մեջ, և այդ գործողությունները, հավանաբար, կապված են Danske  բանկի սկանդալի հետ:

Նշվում է նաև, որ 2013 թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է Էստոնիայում Danske  բանկի մասնաճյուղի կասկածելի ռուս հաճախորդների մասին:

Placeholder
Էստոնիայում ադրբեջանական փողերի լվացման սկանդալը շարունակվում է