3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ
Մշակույթ
15:19 23/02/2019

3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ

3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ. ի՞նչ կստացվի, եթե խառնես այս երեքն իրար. Փարիզում նոր մշակութային իրարանցում։

Նախորդ տարվա հաջողված Գուստավ Կլիմտի «կենդանի» ցուցադրությունից հետո Ջիանֆրանկո Լանուզզին, Ռենատո Գատոն և Մասսիմիլանո Սիկարդին ծրագրում են ապրեցնել Վան Գոգի կտավները՝ Փարիզի Atelier des Lumières-ում։


Հատուկ ցուցադրության համար  Լուկա Լոնգոբարդին գրել է երաժշտություն, արել երաժշտական ձևավորում, որը պիտի «խոսի» ցուցադրվող նկարների հետ։

Ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչ  պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վան Գոգը  ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Ստեղծել է մոտ 2000 կտավ, կենդանության օրոք դրանցից վաճառվել է միայն մեկը։  Իր ժամանակակիցների համար մնացել է չբահացայտված, իսկ այսօր աշխարհի ամենահայտնի նկարիչներից է,  լավագույն թանգարանները պայքարում են նրա նկարների համար, ֆիլմարտադրողները վերարտադրում են նրա կյանքի դրվագները։

Լավագույն գործերից մեկը՝ «Աստղազարդ գիշերը», ստեղծել է հոգեբուժարանում, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները։




«Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է  նրա բժիշկը։

Placeholder
3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ