Գեորգի Դանելիան արհեստական կոմայի մեջ է
Մշակույթ
09:29 25/02/2019
Աշխարհ

Գեորգի Դանելիան արհեստական կոմայի մեջ է

Ռեժիսոր Գեորգի Դանելիային, որին տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, մտցրել են արհեստական կոմայի մեջ։ ՏԱՍՍ-ին այս մասին հաղորդել է նրա կինը՝ Գալինա Դանելիան։ Նրա խոսքով, բժիշկները հետազոտություն են անցկացնում և հետևում ռեժիսորի առողջական վիճակին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանելիան հիվանդանոցում է հայտնվել շնչահեղձության պատճառով։ Ենթադրվում էր, որ նրա մոտ պնևմոթորաքս է, սակայն ավելի ուշ ախտորոշվել էր թոքաբորբ։

Ռեժիսորի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Գեորգի Դանելիան «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-Ձա-Ձա»  ֆիլմերի ռեժիսորն է։

Placeholder
Գեորգի Դանելիան արհեստական կոմայի մեջ է