«Օսկարի» լավագույնները
Մշակույթ
09:40 25/02/2019
Աշխարհ

«Օսկարի» լավագույնները

Այսօր կայացել է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել Փիթեր Ֆարելի «Կանաչ գիրքը»։

«Սա սիրո մասին պատմություն է, այն մասին, թե ինչպես ենք սիրում միմյանց չնայած  մեր միջև եղած տարբերությանը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ միցանակը ստանալուց հետո ասել է ռեժիսորը։ 

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է Ռամի Մալեկը՝ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում  լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարին» արժանացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը  «Ֆավորիտուհին» ֆիլմում թագուհի Աննային մարմնավորելու համար։

«Լավագույն օտարալեզու» ֆիլմ է ճանաչացվել  ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մեքսիկական «Ռոմա»-ն, որը պատմում է 1970-ականներին Մեքսիկայում ապրող սովորական ընտանիքի  կյանքի պատմությունը։ 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» է ստացել Ալֆոնսո Կուարոնին «Ռոմա» ֆիլմի համար։ 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Մահերշալա Ալին «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար,  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ռեջինա Քինգը «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում  մարմնավորած դերի համար։

Լեդի Գագայի «Shallow» երգը, որը գրվել է «Աստղ ծնվեց» ֆիլմի համար, «Օսկար» է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում։

«Լավագույն օրիգինալ սցենարի» համար մրցանակը տրվել է «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի հեղինակներին, իսկ «լավագույն ադապտացված սցենարի» համար մրցանակը տրվել է «Սև կլանականը» ֆիլմին։

«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» աշխատանքը։

«Բաո»  մուլտֆիլմը  «Օսկար» է ստացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

«Բոհեմյան ռապսոդիա» մրցանակ է ստացել լավագույն ձայնային մոնտաժի և մոնտաժի  համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը «Ռոմա» ֆիլմի համար տրվել է  Ալֆոնսո Կուարոնին։ 

«Լավագույն կոստյումներ» անվանակարգում  մրցանակը տրվել է Marvel-ի «Սև հովազը» ֆիլմին։ Այս ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Ֆիլմի համար լավագույն երաժշտություն» անվանակարգում։

«Լավագույն գրիմ և սանրվածքներ» անվանակարգում մրցանակին արժանացել է «Իշխանություն» ֆիլմը, «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակագում՝ «Մարդը Լուսինում» կենսագրական դրաման։

«Մաշկ» ֆիլմը, որը նվիրված է երեխաների կրթության խնդիրներին, ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ» ֆիլմ։

«Ազատ մենակատարում» ֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ 


 

Placeholder
«Օսկարի» լավագույնները