Մահացել է «It’s My Life» երգի հեղինակը
Մշակույթ
19:11 26/02/2019
Աշխարհ

Մահացել է «It’s My Life» երգի հեղինակը

64 տարեկանում մահացել է «Talk Talk» փոփ խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով NME-ին։

Ըստ աղբյուրի, նրա մահվան պատճառը չեն նշում։

Հոլլիսը «Talk Talk» խումբը ստեղծել է 1981 թվականին:  Խմբում նա հանդես է եկել որպես  վոկալիստ, կիթառահար, ստեղնահար և երգերի հեղինակ: Խումբը գործել է  10 տարի՝ մինչև 1991 թ-ը: Այդ տարիների ընթացքում խումբը ձայնագրել է 5 ալբոմ: Խումբը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «It’s My Life», «Such a Shame», «Life’s What You Make It» և «Living in Another World»:

Placeholder
Մահացել է «It’s My Life» երգի հեղինակը