«Չելսիի» դարպասապահը խաղադաշտը չլքելու պատճառով տուգանվել է
Աշխարհում
15:00 26/02/2019
Աշխարհ

«Չելսիի» դարպասապահը խաղադաշտը չլքելու պատճառով տուգանվել է

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան տուգանվել է, քանի որ անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջնամասում  հրաժարվել է փոխարինվելուց։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա տուգանվել է շաբաթական աշխատավարձով՝ 195 հազար եվրո։ Գումարը փոխանցվելու է բարեգործական հիմնադրամին։

Լրացուցիչ ժամանակում «Չելսիի»  գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային։ Իսպանացի դարպասապահը հրաժարվել էր լքել խաղադաշտը և շարունակել էր խաղը։ Մարզիչն բացատրել էր իր քայլը, որ իրեն թվացել էր, թե դարպասապահը վնասվածք էր ստացել։

«Չելսի» պարտվել է «Մանչեսթր Սիթիին» 4։3 հաշվով։
 

Placeholder
«Չելսիի» դարպասապահը խաղադաշտը չլքելու պատճառով տուգանվել է