Թուրքմենստանի նախագահը որոշել է գոլֆ խաղալ և խաղը տարածել երկրով
Աշխարհում
20:25 26/02/2019
Աշխարհ

Թուրքմենստանի նախագահը որոշել է գոլֆ խաղալ և խաղը տարածել երկրով

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կիրակի օրը  այցելել է մայրաքաղաքային գոլֆ-ակումբ, որտեղ ծանոթացել է այս մարզաձևի տարածման աշխատանքներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը նշել է, որ հին ժամանակներից թուրքմենները խաղացել են գոլֆին նման «չիլիկ» խաղը և պատմել է չիլիկի կանոնների մասին նախարարներին:

«Այսօր այս խաղը վերադառնում է։ Աշխարհում լայն տարածում գտած գոլֆը և հնագույն թուրքմենական «չիլիկ» խաղի տարածվածությունը դրականորեն ազդում է մարդու առողջության վրա»,- ասել է Թուրքմենստանի նախագահը։

Placeholder
Թուրքմենստանի նախագահը որոշել է գոլֆ խաղալ և խաղը տարածել երկրով