Վատիկանի կարդինալ գանձապետը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ
Իրավունք
12:00 26/02/2019
Աշխարհ

Վատիկանի կարդինալ գանձապետը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ

Վատիկանի  երրորդ ամենաազդեցիկ կարդինալ, գանձապետ, Ավստրալիայի ամենաավագ կաթոլիկ  Ջորջ Փելը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեջ՝ Մելբուրնում կայացած դատական քննության արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։

Հաղորդվում է, որ դատարանի վճիռը եղել է դեկտեմբերի 11-ին, սակայն այն փակ ընթացակարգով է եղել ու գաղտնի պահվել մինչ այժմ։

Փելը, որը լքում է Հռոմը որպես Վատիկանի գանձապետ, մեղավոր է ճանաչվել 16 տարեկանից փոքր երեխայի հետ կենակցելու, ինչպես նաև 4 մեղադրանքով՝ 16 տարեկանից փոքր երեխայի նկատմամբ անբարո գործողություններ կատարելու մեջ։

Հանցագործությունները տեղի են ունեցել 1996թ.-ի դեկտեմբերին ու 1997թ.-ի սկզբին՝ Սուրբ Պետրոսի տաճարում՝ ամիսներ անց, երբ Փելը ձեռնադրվեց, որ Մելբուռնի արքեպիսկոպոս։ Փելը հնարավոր է ձերբակալվի հաջորդ շաբաթ, քանի որ ազատ էր արձակվել գրավի դիմաց ու վերականգնվում էր ծնկի վիրահատությունից։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեռևս չի արձագանքել տեղի ունեցածին։ Փելի դատապարտումն ու ազատազրկումը շոկային ցնցում է կաթոլիկ աշխարհի համար։ Այս տեղեկությունը տարածվեց Վատիկանում նախօրեին սեռական բռնությունների թեմայով գագաթնաժողովի ավարտից հետո։

 

Placeholder
Վատիկանի կարդինալ գանձապետը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ